0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 17-ին ու մեկնարկելու է 20։00-ին։ 

Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում: Դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 16-ը 12։00։

Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ օգոստոսի 16-ին ստադիոնում նախատեսված նախախաղային միջոցառումներից առաջ: 

Մարզադաշտի ասուլիսների սրահում օգոստոսի 16-ին տեղի կունենան «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի (18:30) ու «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենի (19:45) նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:

Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:

Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։

Վերջին նորություններ