0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։ 

Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում: Դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 2-ը 12։00։

Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ «Փյունիկի» մարզադպրոցից (հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4/7) օգոստսի 2-ին 13։00-ից մինչև օգոստոսի 3-ը 12։00 կամ օգոստոսի 2-ին ստադիոնում նախատեսված նախախաղային միջոցառումներից առաջ: 

Մարզադաշտի ասուլիսների սրահում օգոստոսի 2-ին տեղի կունենան «Կալմարի» գլխավոր մարզիչ Հենրիկ Յենսենի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսները` ժամը 17:30-ին ու 18:45-ին համապատասխանաբար: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:

Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:

Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետներում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։

Վերջին նորություններ