Հուլիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը:
Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել «Կալմարին», ապա հաջորդ փուլում մենք կմրցենք «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ: Մեր զույգի հաղթողը 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում օգոստոսի 10-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց: