0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց այս տարվա իր առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին ընկերական խաղում 1-0 հաշվով առավելության հասավ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ։ 

Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակին մասնակցեցին նաև «Փյունիկի» ֆուտբոլիստները։ Դավիթ Յուրչենկոն և Արման Հովհաննիսյանը խաղադաշտ էին դուրս եկել մեր ընտրանու մեկնարկային կազմում և մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Հարությունյանը փոխարինման մտան երկրորդ խաղակեսում։

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Մեր ընտրանին հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին, Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի հետ։

 

Վերջին նորություններ